Հունիսի 1-ին ԿԳՆ աշխատակիցների երեխաներն ու թոռնիկները կայցելեն իրենց հարազատների աշխատավայրեր

Հունիսի 1-ին Կրթության նախարարության աշխատակիցների երեխաներն ու թոռնիկները կայցելեն իրենց հարազատների աշխատավայրեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության և գիտության նախարար, ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանը:

«Այդ օրը թե՛ մեր աշխատակիցները և թե՛ նրանց երեխաները հնարավորություն կունենան ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, իսկ երեխաները կտեսնեն, թե իրենց ծնողները, տատիկ-պապիկները որտեղ են աշխատում, ինչ պայմաններում:

Պետական պաշտոնյա և քաղծառայող լինելը պետք է դառնա հարգված և պաշտպանված»,- գրել է Ա. Հարությունյանը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: