ՀՈՒԶԻՉ ՏԵՍԱՐԱՆ․․.Գյումրին այսօր հրաժեշտ տվեց նահատակված 19-ամյա Սերյոժա Գրիգորյանին

Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցուց այսօր եկեղեցական ու զինվորական արարողակարգերով հուղարկավորեցին ժամկետային զինծառայող 19-ամյա Սերյոժա Գրիգորյանին։

Եկեղեցականներից, ինչպես նաև հերոսին ճանաչող երիտասարդներից տեղեկացանք, որ նա տան միակ արու զավակն էր, ունի իրենից փոքր դպրոցահասակ քույր։

Երիտասարդը բանակից պիտի վերադառնար 3 ամիս անց։ Նա հարսնացու ուներ, ոմանք ասացին՝ նշանված էր։ Մեզ նաև տեղեկացրեցին, որ Սերյոժան պետական երաժշտական քոլեջ է ավարտել, նրա հարսնացուն ևս արվեստագետ է, երգում է հոգևոր երգչախմբերից մեկում։

աղբյուր

(Visited 167 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: