ՀՀԿ-ն կողմ կքվեարկի ծրագրին, որ ԱԺ-ն չլուծարվի

Նոր կառավարությունը մի քանի օրից կներկայացնի ծրագիրը։ Անկեղծ ասած, անհամբեր սպասում եմ, ասեմ ինչի համար։

ՀՀԿ-ն կողմ կքվեարկի ծրագրին, որ ԱԺ-ն չլուծարվի։ Բայց կփորձեն քարը քարի վրա չթողնել ծրագրից։ Այսինքն, փորձելու են ապացուցել, որ գրվածը անիրատեսական է ու պոպուլիստական, բայց «մեծահոգաբար» կողմ են քվեարկելու՝ թե՝ գնացեք ձեր ուզածով արեք, մենք մերն ասացինք։
Ինչ ճիշտն է, նոր կառավարությանը լուրջ քննություն է սպասվում։ Ինչքան էլ չսիրեք ՀՀԿ-ին, էնտեղ են, օրինակ, նախկին նախարարները, որոնք գործող նախարարներից լավ գիտեն համակարգը, խնդիրներն ու սահմանափակումները։ Այսինքն, ՀՀԿ-ն հանդես է գալու որպես դասական ընդդիմություն՝ իր ստվերային կաբինետով, ու բոլոր ուղղություններով հակադրվելու է կառավարության ծրագրին։
Անկեղծ ասած, չգիտեմ՝ բացի կառավարության անդամներից ովքեր են ներգրավված ծրագիրը մշակելու գործում, բայց հույս ունեմ, որ այն կլինի բավականին հիմնավորված ու գրագետ, պոպուլիզմից զուրկ։
Կարճ ասած, առաջին անգամ լուրջ ու որակյալ դեբատ ենք տեսնելու։
Հա, ասեմ, որ մենք էլ կողքից նայողի դերում չենք լինի. ծրագրի դրույթներից լավին լավ կասենք, վատին՝ վատ։ Ու նույնը նաև՝ ծրագրի իրականացման ընթացքում, բայց ոչ թե չարախնդալով, այլ սրտացավությամբ։ Ի վերջո, առողջ քննադատությունն ու կողքից հայացքը ցանկացած կառավարության միայն օգնում է։

Բաբկեն Թունյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: