2018-ի գարնանը փոքրիկ Հայաստանը հայտնվեց համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում։ Այստեղ մարդիկ խաղաղ բողոքում են, փակում փողոցները, երգում, խորոված անում, հյուրասիրում միմյանց, առավոտյան էլ հավաքում իրենց հետեւից։ Սա է հայկական հեղափոխությունը, որը սկսվեց Գյումրու հրապարակից՝ մի քանի հոգու քայլերթով։
շՆիկոլ Փա<շինյանն ու իր կողմնակիցները ճանապարհը սկսեցին Գյումրու սակավամարդ հրապարակից։ Ապրիլի 27-ին՝ մեկնարկից 28 օր անց, նրանք վերադարձան նույն հրապարակ, որտեղ, ժողովրդական խոսքի համաձայն, ասեղ գցելու տեղ չկար։ Այս ամենի հիմքում ամիսներ շարունակ մշակված մարտավարություն էր։ Մեդիամաքսը գտել է քայլարշավ սկսելու գաղափարի հեղինակին։ Նա 27-ամյա Մխիթար Հայրապետյանն է, ով երեկ նշանակվեց ՀՀ Սփյուռքի նախարար։
Քայլերթի ընթացքում Մխիթարն աչքի չընկավ ակտիվությամբ, նա քայլում էր թիկունքում՝ առանց ավելորդ հպարտության, որ այս ամենն իր գաղափարն է, պատասխանում էր քաղաքացիների զանգերին ու առաջինը տեղեկանում նրանց տրամադրությունների մասին, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր հեռախոսահամարն էր տալիս քաղաքացիներին, որպեսզի հարցերի դեպքում կապվեին թիմի հետ։
Քայլարշավ սկսելու գաղափարը հիմա է փայլուն հնչում, երբ կա տեսանելի արդյունք, իսկ սկզբնական փուլում կային մի շարք մտավախություններ։Սա է պատճառը, որ Մխիթարի առաջարկը թիմակիցները մի անգամ մերժեցին։
Այնուամենայնիվ, նա համառել է, մշակել գաղափարն ու երկրորդ անգամ ներկայացրել թիմակիցներին։ Այս անգամ այն արժանացել է նրանց միաձայն հավանության։
27 տարեկանում նախարարի պաշտոն ստանձնելը Հայաստանում նոր երեւույթ է, աշխարհում՝ քիչ հանդիպող։ Նա կրկնակի պատասխանատվություն ունի։
Շարժման ընթացքում նրանց թիմը կոտրեց մի շարք կարծրատիպեր։ Հիմա կառավարման ոլորտում կարծրատիպեր կոտրելու ժամանակն է։
Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված կառավարությունը միանշանակ չընդունվեց, ինչև և սպասել էր: Սակայն այն, որ որոշ մարդիկ, թերևս, ուղորդված միանգամից հարձակում սկսեցին նրանց վրա, անսպասելի ու տարօրինակ էր:
Այս հարձակման ամենամեծ թիրախներից դարձավ Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը: Շատերը միանգամից սկսեցին քննադատել նրան, մոռանալով կարևոր մի բանի մասին…
Մխիթարը՝ ամենաերիտասարդ նախարարը լինելով հանդերձ, դրսևորեց իրեն քաղքականապես հասուն գործչին վայել: Այս շարժման հիմքում լինելով, շարժման գաղափարին անիջական մասնակցություն ունենալով հանդերձ, երբևէ չխոսեց իր մասին;
Բարեբախտաբար նա այս անգամ ևս իրեն շատ զուսպ պահեց, և խոսելով իր վրա սկսված արշավի մասին, չտրվեց սադրանքների:
Գաղտնիք չէ, որ ամեն բան արվելու է, որպեսզի վարկաբեկվեն նոր կառավարության ամենավառ դեմքերը, տարբեր լծակներ են օկտագործվեու՝ վերջիններիս աշխատանքը քննադատելու ուղղությամբ: Սակայն այդ քննադատությունների առյուծի բաժինը լինեու է ինքնանպատակ:
Ժողովրդին մնում է պարզապես չտրվել այդ սադրանքներին ու փորձել թիկունք դառնալ Փաշինյանի կողից ձևավորված կառավարությանը:
Ա.Ջ