Հզոր բնական դեղամիջոց՝ շատ արագ փորկապությունից ազատվելու համար

Դեֆեկացիայի հետ կապված խնդիրներն ու փորկապությունը հաճախ պայմնավորված են լինում սննդակարգում մանրաթելերի ու հեղուկի պակասով, ինչպես նաև մարմնամարզության բացակայությամբ կամ դեղամիջոցների ու վիտամինների ընդունումով:

Բացի այդ, հաճախ նման խնդիրների պատճառ են դառնում առողջական այլ խնդիրները կամ կողմնակի բարդությունները, ուստի եթե չի հաջողվում ինքնուրույն ազատվել փորկապությունից, ապա հարկավոր է դիմել մասնագետին:

Սակայն բժիշկները հայտնաբերել են մի հզոր բնական լուծողական միջոց, որը կօգնի առանց դեղամիջոցների արդյունավետ կերպով ազատվել փորկապությունից: Այս բուժիչ մուրաբայի հիմնական բաղադրիչներից մեկը սալորաչիրն է, որը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր և սորբիտ, որը համարվում է բնական շաքար և ընդամենը մի քանի ժամում օգնում է ազատվել փորկապությունից:


Բաղադրությունը.

1 բաժակ արմավ,

1 բաժակ սալորաչիր,

1 լիտր ջուր:

Պատրաստման եղանակը.

Արմավն ու սալորաչիրը կտրատել, այնուհետև լցնել եռացող ջրի մեջ և եփել այնքան ժամանակ, մինչև խառնուրդը թանձրանա:

Օգտագործման եղանակը.

Այս մուրաբան հարկավոր է օգտագործել նախաճաշին մեկ ճաշի գդալ: Ցանկության դեպքում այն կարելի է ավելացնել մի բաժակ յոգուրտին: Այս միջոցը կօգնի խթանել աղիների աշխատանքը, սակայն հարկավոր է ավելի ուշադիր լինել և չչարաշահել մուրաբան, քանի որ նման համադրությունը կարող է դառնալ փորլուծության պատճառ:

Բացի այդ, հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել առողջության համար:

Աղբյուր

(Visited 38 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: