Հաջորդ վարչապետի ընտրության օրը հայտնի է

Հայաստանի խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տարածած հայտարարության մեջ:ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական է տվել: ՀՀ Սահմանադրության համաձայն` ՀՀ վարչապետի հրաժարականից հետո 7 օրվա ընթացքում Ազգային ժողովի խմբակցությունները իրավունք ունեն ներկայացնել վարչապետի թեկնածուներ, ինչից հետո խորհրդարանում բաց անվանական քվեարկությամբ տեղի է ունենում վարչապետի ընտրությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: