Ժամանակ օրաթերթը գրում է․
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ բնապահպանության ոլորտում միլիարդավոր դրամների չարաշահումներ են եղել:
Պատճառը հանքերը շահագործողներն են, հանքերում այս տարիների ընթացքում երբեւէ ստուգումներ չեն իրականացվել եւ հիմա չարաշահումների մասին լուրջ կասկածներ կան: Նախարարի խոսքերով՝ գործարկման սկզբից ստացած թույլտվություններում աղտոտման համար նշվել է համեմատաբար փոքր ծավալների համար տարածք, սակայն այժմ շահագործվում է համեմատաբար ավելի մեծ տարածքով, նշանակում է՝ չսահմանված աղտոտումներ են արվում, իսկ ընդհանուր չարաշահումները միլիարդավոր դրամների են հասնում:
Նշենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ստուգել հանքերի կողմից հարկերի վճարումը։
2017թ.-ին Հայաստանի լեռնահանքային ձեռնարկությունները պետբյուջե են վճարել մոտ 60 մլրդ դրամ կամ բյուջեի ամբողջ եկամուտների 5 տոկոսը, ինչը նման քանակությամբ հանքերի համար փոքր թիվ է կազմում: