«Կրոկուսից» Իսլամ անունով 15-ամյա հանդերձարանի աշխատակիցը փրկել է ավելի քան 100 մարդու։ Այս մասին գրում է SHOT-ը։
Ութերորդ դասարանի աշակերտը կարողացել է օգնել մարդկանց և հրաձգության ժամանակ նրանց դուրս հանել շինությունից:
Ահաբեկչության ժամանակ դեռահասը տեսել է, թե ինչպես են մարդիկ խուճապահար վազում դեպի փակ դռները։ Նա մարդկանց տարել է ծառայողական ելքով մինչև փողոց։ Նրանցից ոչ ոք չի տուժել։
Տեսանյութ