Հայ Հեղափոխական Դաշնակցությունը պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանին

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում պաշտպանելու մասին։

«Վարչապետի միասնական թեկնածուի եւ քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն։

Առ այդ, Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք նաև, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի եւ որպես թեկնածու կսատարի Նիկոլ Փաշինյանին։

«Ժողովուրդը պետք է որոշի առաջադրելու այդ թեկնածուին։ Իմ ամբողջ թիմով մեկ մարդու պես մեր ձայնը տալու ենք ժողովրդի թեկնածուին։ Թեկնածու չենք առաջադրելու, պաշտպանելու ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին»,-նշել է Ծառուկյանը։

Կան տեղեկություններ, որ այժմ Նիկոլ Փաշինյանը քննարկումների մեջ է ՀՀԿ-ի պատգամավորների հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: