Lurer.com-ը գրում է․
ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստում ներառված է մարզպետների ազատման և նոր մարզպետների նշանակման հարցերը:
Կառավարության անդամներին այդ մասին կզեկուցի ՀՀ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը:
Եվ այսպես, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին կփոխարինի Իշխան Սաղաթելյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին՝ Ռոմանոս Պետրոսյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին կփոխարինի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանը կվերանշանակվի Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Հովիկ Աբովյանը կլքի Տավուշի մարզպետի պաշտոնը: Տավուշի մարզպետ կդառնա Իջևան համայնքի ղեկավար Վահե Ղալումյանը: Շիրակի մարզպետ կնշանակվի Կարեն Սարուխանյանը:
Աշխատանքից ազատվել են նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Նրանց փոխարինողների մասին առայժմ որոշում չկա