Տարվա հարսանիքը մոտենում է։ Մայիսի 19-ին արքայազն Հարին և Մեգան Մարքլը կամուսնանան։
Հարսանիքից հետո զույգը նոր տուն կտեղափոխվի։ Այժմ նրանք բնակվում են Քեսինգթոնյան պալատի տարածքում արքայական չափանիշներով բավական համեստ քոթեջում (մինչև հարսանիքը այնտեղ էին ապրում արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը), սակայն ամուսնությունից հետո զույգը 21 սենյականոց բնակարան կտեղափոխվի, որտեղ նախկինում բնակվել են Գլոսթերի դուքսն ու դքսուհին։
Այժմ այն վերանորոգվում է, իսկ վերանորոգման աշխատանքները վերահսկում է արքայազնն ինքը։ Ի դեպ, արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը բնակվում են մերձակայքում, այնպես որ նորաթուխ ամուսինները չեն ձանձրանա։
աղբյուրը