Աժ-ում քիչ առաջ ելույթ ունեցավ նաև Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին.
«Դպրոցներից խոսք գնաց այստեղ: 2008թ. ի՞նչ էր կատարվում, նույն ձևի, ոստիկանության աշխատողները բռնի մտնում էին, ահաբեկում աշակերտներին, որպեսզի չըմբոստանան: Մեր գյուղում տեռոր ա եղել, ոստիկանության աշխատակցը 4 աշակերտի ա վրաերթ արել: Ջարդվածք ստացող ա եղել: Դա ձեր իշխանություններն են»,- ասաց նա՝ դիմելով Կորյուն Նահապետյանին. «Լինելով ՊՆ, ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, ի՞նչ իրավունք ունեք հայտարարելու, որ զորքերի տեղաշարժ կա: Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ զորքերում թշնամու կողմից, գծի երկարությամբ տեղաշարժ չկա, ճշտված բան եմ ասում: Երևի ադրբեջանցիկ ավելի խոհեմ են, քան մենք»: