Հայաստանում, երբ ինչ-որ ցնցումներ են կատարվում, այդ պահին Հայաստանի ղեկավարությունը կարող է օգնության հույսեր ունենալ տարբեր երկրներից կամ կազմակերպություններից։ Իրավիճակը ամբողջությամբ այլ է, երբ նմանատիպ վիճակներ լինում են Արցախում։

Հայաստանում, երբ ինչ-որ ցնցումներ են կատարվում, այդ պահին Հայաստանի ղեկավարությունը կարող է օգնության հույսեր ունենալ տարբեր երկրներից կամ կազմակերպություններից։ Սակայն իրավիճակը ամբողջությամբ այլ է, երբ նմանատիպ վիճակներ լինում են Արցախում։

Բակո Սահակյանը տվյալ դեպքում այլ երկրներից օգնություն ստանալու հնարավորություն չունի։ Նա հարցը կարող է լուծել բացառապես հակառակ կողմի հետ քննարկումներ կազմակերպելով ու որքան հնարավոր է իրավիճակը չսրելով։ Ինքս գիտեմ դեպքեր, երբ Բակո Սահակյանը հենց այդպես է վարվել։

Մյուս կողմից նաև պետք է Հայաստանից ամեն անգամ լինի հստակ դիրքորոշում, քանի որ Արցախի բնակիչների համար շատ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը, քանի որ ինչպես նշեցի, մեկ այլ ուժ կամ կողմ չի կարող ազդել կամ փորձել ազդեցություն ունենալ այդ հարցերին։

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ցանկացած միջամտություն շատ հեշտությամբ կարող է վերածվել կազմաքանդող ընթացքի։ Արցախի դեպքում այդ քանդումը կարող է վճռական լինել ինչպես տեղացիների այնպես էլ ամբողջ հայ ազգի համար։

Եթե կորցնենք Արցախը, մենք կփակենք մեր պատմության վերջին էջը։ Մոնթե Մելքոնյան։

Աշոտ Ասատրյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: