Կա 1 զոհ, 1 վիրավոր. հանցագործը վնասազերծվել է. նա ոստիկանության գնդապետ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 3-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված հրազենով և նռնակով, ներս է մտել Արաբկիր վարչական շրջանի բանկերից մեկը և զենքի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել խոշոր գումար։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հանցագործը վնասազերծվել է, սակայն 1 հոգի մահացել է։

Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։ Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է հափշտակված ողջ գումարը, հրազենը և նռնակը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը և պաշտոնատար այլ անձինք։

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 14։25-ի սահմաններում HSBC բանկի՝ Կոմիտասի պողոտա և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում են կատարել, և ճիվաղը եղել է դանակով, նռնակով, հրացանով, ով արդեն բանկում վիրավորել է աշխատակիցներից երկուսին, որոնցից մեկը մահացել է։

Զինված տականքին փախուստի պահին վնասազերծել են ոստիկանները՝ քաղաքացիների օգնությամբ։ Դիմադրություն ցույց տալու ժամանակ ոստիկանության ծառայողներից մեկը վիրավորում է ստացել։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Տ. Թամամյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունը կատարել է ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը։

Ոստիկանների ու քաղաքացիների կողմից վնասազերծված ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com

 

Понравилась статья? Поделиться с друзьями: