Խաչիկ Եղոյանը պարզաբանում է Հարութ Փամբուկչյանի հիվանդանոցում հայտվելու լուրը

Showbiz.am-ը գրում է.

Արդեն մի քանի օր է՝ ամբողջ համացանցը ողողված է Հարութ Փամբուկչյանի հետ տեղի ունեցած լուրերով: Սկզբում՝ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ պարզ երևում էր Գլենդել քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ երգչի կատարման ընթացքում որոշ մարդկանց բարձրացրած աղմուկ-աղաղակն ու արհամարհական վերաբերմունքը: Իսկ ահա երեկ՝ ամենաբուռն կերպով բամբասանքի ալիք բարձրացավ երգչի՝ հիվանդանոցում հայտվելու լուրը: Հարութ Փամբուկչյանի պրոդյուսեր Խաչիկ Եղոյանին արդեն մի քանի օր է՝ ինչ զանգահարում և տարբեր հարցադրումներ են հղում այս թեմայի հետ կապված, սակայն, ինչպես նշեց նա, անգամ չի էլ պատասխանել այդ հարցերին: Բացառություն անելով՝ Խաչիկ Եղոյանը ShowBiz.am-ին մանրամասն պատմել է ողջ իրողությունն ու իրականությունը:

«Այդ օրը՝ երեկոյան ժամը 9-ին, Հարութը զանգեց ինձ. ի դեպ՝ տրամադրությունը  շատ լավ էր. ծիծաղելով ասաց՝ տեսա՞ր ընկերոջդ գլխին ինչ արեցին:

Ես սկզբում մտածեցի՝ մարդիկ են ովքեր անընդհատ փնտրում են միջադեպեր, սարքում սկանդալներ, որպեսզի երևան: Հետո՝ երբ իմացա թե ով է անողը, հասկացա, որ բացարձակ սրտնեղելու կարիք չկա: Գուցե մարդկանց նախանձն այնքան է մեծացել, որ սկսում են նման բաներ խոսել: Անձամբ ես՝ շատ լավ գիտեմ Հարութի կյանքը, անցած դժվարությունները, տառապանքը և այն: Հարութը երգում է ժողովրդի համար. նա ժողովրդի մարդ է»,-պատմում է Խաչիկը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

 

 

 

աղբյուր

 

Понравилась статья? Поделиться с друзьями: