Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Լևոն Երանոսյանն ու նրա եղբայր Լեռնիկ Երանոսյանը փախել են Երևանից:
Ասում են, նրանց գտնվելու վայրը հայտնի չէ: Խոսակցություններ կան նաև, որ նրանք հեռացել են Հայաստանից՝ վախենալով, որ ժողովուրդը կարող է դաժան հաշվեհարդար պահանջել նրանց կողմից կատարված բռնությունների համար:
Հիշեցնենք, որ Սարի թաղի հայտնի բախումների ժամանակ Լևոն Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյանը լուսաձայնային նռնակ էր նետել, որը հաստատել էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: