Ի ՍԵՐ ՁԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՏԻ՝ ԼՔԵՔ ՄԱՅՐԱՎԱՆՔԸ ԵՎ ՀԵՌԱՑԵՔ ՃԳՆԵԼՈՒ

Ի ՍԵՐ ՁԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՏԻ՝ ԼՔԵՔ ՄԱՅՐԱՎԱՆՔԸ ԵՎ ՀԵՌԱՑԵՔ ՃԳՆԵԼՈՒ

Վեհափառ Տեր, Ձեր գահակալության տարիներին Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին շեղվեց իր առաքելությունից և այդպես էլ չկարողացավ համախմբել իր զավակներին Մայր Եկեղեցու գմբեթի ներքո։

Ձեր գահակալության տարիներին․

Նվազեց հոգևոր քարոզչությունը և իսպառ տկարացավ մեր Եկեղեցու քարոզչական գործունեությունը։

Մայր Աթոռից հեռացան նվիրապետական աթոռները։

Թեմակալ առաջնորդներն ու թեմերը զրկվեցին ավանդական կանոնական իրավունքներից և թուլացավ թեմական ու ծխական կյանքը։

Եկեղեցիների մոմավաճառությունից գոյացած խղճուկ գումարներից /որով գոյատևում էին թեմերը/ նույնիսկ Ձերդ Սրբությունը հարկ սահմանեց Մայր Աթոռի «պայծառացման» համար։

Աննախադեպ քանակով հանիրավի կարգալույծ արվեցին միաբանության մտավորական ու աշխատասեր անդամներ։ Չձևավորվեց վանական կյանքը։ Պակասեց Սերը․․․

Եկեղեցասեր ու հայրենասեր երիտասարդաց միությունների շարժումը դեռ չձևավորված՝ մասնատվեց Ձեր իսկ հրամանով։

Երիտասարդ միաբանների մեջ տիրող հիասթափությունն արդեն վերածվեց անտարբերության: Անտարբերություն և անվստահություն Ձեր անձի, միմյանց, վաղվա օրվա և եկեղեցու ապագայի նկատմամբ:

Չկարողացաք հայրական խրատով դաստիարակել և կարգի հրավիրել պետության ղեկին հայտնված անօրեն իշխանավորներին։

Երկիրը հանձնեցիք աղանդավորներին, միասեռականներին, աթեիստներին, պատեհապաշտներին․․․

Լռեցիք երկրում տիրող սոցիալական անարդարությունների, արտագաղթի, սպիտակ ջարդի, ազգակործան քաղաքական դավերի, ժողովրդի ազգային, կրոնական ու մշակութային դիմագիծն այլասերող երևույթների դեմ։

Եվ այս շարքը թվարկելի է․․․

ՈՒՍՏԻ ՎԵՀԱՓԱՌ ՏԵՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՔԱՇՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՎԱՆՔ՝ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ․

ՁԵԶ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՎ ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ԱՐԱՄ ԱԹԵՇՅԱՆԻՆ, ՁԵՐ ԵՂԲԱՅՐ ԵԶՐԱՍԻՆ ԵՎ ՆԱՎԱՍԱՐԴ ԿՃՈՅԱՆԻՆ։ ԱԶԳԻ ՇԱՀՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՈՐ ԷՋՄԻԱԾԻՆԸ ԿԱՌԱՎԱՐՎԻ ԱԹՈՌԱԿԻՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿԱՄ ՓՈԽԱՆՈՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ։

ՄԵՆՔ՝ ՈՐՊԵՍ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԻՐՅԱԼ ԵՎ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԶԱՎԱԿՆԵՐ, ՄՇՏԱՊԵՍ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳՆԵՐԻՆ ԿԱՂՈԹԵՆՔ ՁԵՐԴ ՍՐԲՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԵՎՇԱՏՈՒԹՅԱՆ, ՄԵՂԱՑ ԹՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ․․․

Նոր Հայաստան, նոր հայրապետ նախաձեռնություն

Понравилась статья? Поделиться с друзьями: