Իրшզեկում՝ մինչև 2 տшրեկшն երեխш ունեցող ծնողների հшմшր

«Հայփոստը» տեղեկացնում է․
«Փոստային բաժանմունքները սեպտեմբեր ամսվա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կիրականացնեն սեպտեմբերի 7-ից մինչև 20-ը ներառյալ:Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ հանրապետությունում սեպտեմբերի 7-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:
Բոլոր այն դեպքերում, երբ նպաստի կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի նպաստառուի հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, սեպտեմբերի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները»։

(Visited 527 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: