նակարանի դիզայնը տանտիրոջ այցեքարտն է, որն արտահայտում է նրա ճաշակը և խառնվածքը: Այդ պատճառով շատ կարևոր է ինտերիերի այնպիսի ոճ ընտրել, որը հենց ձեր դուրն է գալիս:
Ահա ոճերից մի քանիսը.
Մոդերն ոճի գաղափարները գրավում են իրենց անկրկնելիությամբ և լուծումների անհատականությամբ: Ազատ նախագծումը լրացվում է նրբաճաշակությամբ և գծերի անսովորությամբ:
Այս ոճին բնորոշ են մեծ լուսամուտախորշերը և բազմաշերտ հատակները: Այս դիզայնի երևակայությունը սահմաններ չունի:
Մինիմալիզմը մեզ դիմավորում է իր հստակությամբ և լակոնիկությամբ: Ասկետիզմը՝ պարուրված արևելքի փիլիսոփայությամբ, թույլ է տալիս միայն ամենաանհրաժեշտ կահույքը, կոնտուրների հասարակություն և առավելագույնս բնական լուսավորություն: Աքսեսուրաների խիստ երկրաչափական ձևեր, աբստրակտ գեղանկարչություն, ամեն ինչում ներկա է չափի զգացողությունը և ֆունկցիոնալությունը:
Քանտրի ոճում գերակշռում են հնաոճ իրերը: Հյուսված կամ փայտյա կահույքը տեքստիլից կտորների համադրությամբ ջերմացնում են իրենց հասարակությամբ և հարմարավետությամբ: Այստեղ օգտագործում են միայն բնական կտորները: Բուխարին, որը հաճախ են օգտագործում այս ոճի հետ, նույնպես բնական նյութերից է պատրաստված՝ փայտից և քարից, գրանիտից կամ մարմարից:
Արթ-դեկոն տարբերվում է հնաոճ տարրերի և արվեստի գլուխգործոցների առատությամբ: Շքեղության և էկզոտիկայի միահյուսումը, հարուստ և որակյալ հարդարումն այս «ասղային ոճի» այցեքարտն է:
Հայ-թեքն այսօրվա ամենանորաձև ոճն է: Այս ոճում ինտերիերի դիզայնն իրենից ներկայացնում է աբստրակտ և սյուռեալիստական նկարներ, ապակուց և քրոմազօծված կահույք: Այստեղ շատ լավ է դիտվում ժամանակակից կենցաղային տեխնիկան:
Դասականին բնորոշ է սիմետրիկությունը և հստակությունը: Այս ոճի կոնսերվատիզմը և որոշակի ծանրակշռությունը թույլ չեն տալիս ոչինչ ճչացող և կտրուկ: Չեզոք գույներ՝ շագանակագույնի կամ ավազագույնի երանգների, խիստ կահույք՝ ահա դասականի որոշ տարբերվող հատկանիշները:
Քիթչը կարելի է դիտարկել որպես դասականի հակապատկերը: Այստեղ ոչ մի անհնարին բան չկա: Ցուցադրական արհամարհանքը ճաշակի և ոճի հանդեպ տարբերում է ինտերիերի այս դիզայնը: Այն իր մեջ կարող է համադրել տարբեր ուղղություններ, սակայն աններդաշնակությունը և նիհիլիզմը ներկա են կենցաղի յուրաքանչյուր իրում Քիթչը լի է էժանագին կեղծված իրերով: