Ինչ կարևոր ուղերձ հղեց Պուտինը՝ ՀՀ վարչապետին…

Ռուսաստանի համար «Հայաստանը մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է տարածաշրջանում»՝ դա վերաբերում է ինչպես տնտեսական փոխգործակցությանը, այնպես էլ անվտանգության հարցերին:

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սոչիում կայացած հանդիպմանը:

Պուտինը հաջողություն է մաղթել Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ երկու երկրների հարաբերությունները նույնքան դրական կզարգանան, որքան մինչ օրս, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը հավելել է նաև, որ Մոսկվան կշարունակի ակտիվ աշխատել Երևանի հետ նաև միջազգային ասպարեզում,միջազգային կազմակերպություններում, ՄԱԿ-ից սկսած և տարածաշրջանային կազմակերպություններով վերջացրած՝ ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման ոլորտներում:

Պուտինը հիշեցրել է, որ ՌԴ-ն Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է, որին բաժին է ընկնում ՀՀ ապրանքաշրջանառության 25%-ը, իսկ ռուսական ներդրումները կազմում են ՀՀ տնտեսության մեջ արված բոլոր ներդրումների 35%-ը: ՌԴ նախագահը հավելել է, որ «դա շատ լավ դինամիկա է»:

Պուտինը հույս է հայտնել, որ «շատ լավ արդյունքները», որոնք վերջին շրջանում տեսանելի են տնտեսական գործակցության ոլորտում, «կհաջողվի ոչ միայն պահպանել, այլ նաև բազմապատկել»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է. «Ոչ ոք կասկածի տակ չի դրել և, կարծում եմ, չի դնի հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը:

Մենք վճռական ենք նոր խթան հաղորդելու թե քաղաքական, թե առևտրատնտեսական հարաբերություններին»:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: