Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո զգալի փոփոխություններ ենք նկատում տարբեր ոլորտներում։
Մարդիկ ուրախանում են դրական տեղաշարժերով՝ բանակային, ոստիկանական, զինկոմիսարիատի կամ այլ համակարգերում։
Ցավոք, շատերս այս ամենը համարում ենք հաղթանակ, բայց չենք գիտակցում, որ ՀԱՂԹԱՆԱԿԸ, ՈՉ ԹԵ ՄԱՐԴԿԱՆՑ, ԱՅԼ ՍԽԱԼ ԲԱՐՔԵՐԻ ԴԵՄ ԷՐ։
Շատերին թվում է, թե միայն ոստիկանը պետք է դառնա օրինապահ, իսկ իրենք կարող են շարունակել խախտել օրենքները՝ չարաշահելով ոստիկանի համբերությունը։
Այո՛, Փաշինյանը վարչապետ դառնալուց րոպեներ անց սկսեց անել այն, ինչը իրենից է կախված, սակայն մենք՝ քաղաքացիներս, վերևներից սկսվող թավշյա հեղափոխությունը ներքևներում ԴԵՌ ՉԵՆՔ ՍԿՍԵԼ։
*Վարորդները շարունակում են ամրագոտի չգցել, հետն էլ հպարտորեն գրառում են անում ոստիկանի սիրալիր զգուշացման մասին։ Ախր ինչու՞ ես շարունակում խախտում անել, որ մի բան էլ ոստիկանի սիրալիրության մասին գրառում ես անում։
*Վարորդների ճռռիկները չեն դադարել տարբեր քաղաքների տարբեր փողոցներում։
*Հետիոտներս շարունակում ենք հատել փողոցը հետիոտների համար ՈՉ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ հատվածում, երբ ուզենք, ում, ինչպես հարմար է։
*Շարունակում ենք փողոցն անցնել հետիոտների համար ԿԱՐՄԻՐ լույսի տակ։
*Շարունակում ենք փողոցի ցանկացած վայրում մեքենայի պատուհանից դուրս նետել սիգարետ, թքել դուրս, աղբը թափել՝ որտեղ պատահի։
*Շարունակում ենք համացանցում իրար միս ուտելու ակտիվ գործընթացը, այս անգամ նորովի եռանդով։
Թեմաները շատացել են (դե քանի որ հայերս սիրում ենք ամեն ինչից խոսել, ուստի բոլորս դարձել ենք լուրջ քաղաքագետներ, քաղաքական մեկնաբաններ ու քննադատներ)։
Քարկոծում ենք աջ ու ձախ։ Նվաստացնող կարծիքներ ենք շռայլում մշակութային գործիչների հասցեին, որոնք ՀՀԿ-ական են, կամ ՀՀԿ-ի հետ կապ չունեն, պարզապես սիմպատիայի հարց է․ դուր չի գալիս, ուրեմն վատն է։
Այս ցուցակը բավական երկար կարող է շարունակել մեզանից յուրաքանչյուրը, բայց չե՞ք կարծում, որ այս տեմպերով դանդաղեցնում ենք Նիկոլ Փաշինյանի սկսած դժվար աշխատանքը։
Ախր տարիներով կուտակված գաղջ մթնոլորտը մենակ Նիկոլը չէ, որ պետք է վերացնի։ Հրապարակում Փաշինյանի հետ ՀԱՂԹԱՆԱԿ գոռալը դեռ քիչ է հաղթելու համար։ Դրանից հետո պետք է ինքներս էլ, Նիկոլի հետ անցնենք գործի։ Սա բավական դժվարին, դաստիարակչական գործընթաց է, որում մենք էլ անելիք ունենք՝ մեր ներսում։
Լա՞վ կլիներ, որ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո՝ նախորդների նման դադարեր իր սկսածն ու խոստացածը անել։
ԲԱ ԻՆՉՈՒ՞ ԵՆՔ ՄԵ՛ՆՔ ՄԵԶ ՊԱՀՈՒՄ ԱՅԴ ՆԱԽՈՐԴՆԵՐԻ ՆՄԱՆ
Եկեք շարունակենք այն, ինչի համար փողոցներ էինք փակում։
Եկեք շարունակենք զարմացնել աշխարհին ՄԵՐ ՍԻՐՈՎ ՈՒ ՍԻՐՈ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ։
Նյութը` Ռուբեն Կարոյանի ֆեյսբուքյան էջից