Ինչո՞ւ երեխան պետք է հաճախի մանկապարտեզ

Որոշ ծնողներ, ինչպես նաև տատիկներ կասկածում են, արդյո՞ք երեխան պետք է հաճախի մանկապարտեզ։ Այնտեղ «բազմանում» են ինֆեկցիաները, ոչ բոլոր երեխաներն են ընկերասեր, իսկ դաստիարակները միգուցե նեղացնե՞ն փոքրիկին։
Սակայն բոլոր երեխաներին մանկապարտեզն անհրաժեշտ է։ Եվ ոչ միայն երեխային, այլ նաև ողջ ընտանիքին։ Հենց մանկապարտեզում է փոքրիկը ձեռք բերում կյանքում շատ կարևոր սոցիալական հմտություններ։

Պատճառ 1. Մանկապարտեզում երեխաները սովորում են շփվել միմյանց հետ։ Կարծում եք դա հե՞շտ է։ Այն փոքրիկները, ովքեր չեն հաճախել մանկապարտեզ, հետագայում առանձնանում են համադասարանցիներից, համենայն դեպս ուսուցման առաջին տարում։ Շփվելով հասակակիցների հետ, երեխան հայտնվում է տարբեր իրավիճակներում և սովորում է իրեն դրսևորել համապատասխան. ինչպե՞ս հաղթահարել նեղվածությունը կամ չարությունը, պաշտպանել սեփական իրավունքները, ինչպես ընկերանալ ու համերաշխ ապրել այն մարդկանց հետ, ովքեր տհաճ են իրեն։ Նա հաղթահարում է բնական եսակենտրոնությունը, սովորելով ընկալել ամեն ինչ ոչ միայն «ես»-ի ու «իմ» տեսանկյունից, այլ նաև «մեր» ու «մեզ»-ի տեսանկյունից։ Այն դպրոցականը, ով մանկապարտեզային կյանքի փորձ չի ունեցել, սկսում է ընկալել փոխադարձ հարաբերությունների ազդեցությունը 6 տարեկանից։ Բացի այդ, 4-ամյա փոքրիկը շփման մեծ ցանկություն ունի, որը միայն տնամերձ խաղահրապարակներում բավարարելը դժվար թե ստացվի։

Պատճառ 2. Սոցիալական կյանքի ընկալում։ Ի՞նչն է լավ և ի՞նչն է վատ, փոքրիկը սովորում է ոչ միայն սեփական փորձի, այլ նաև այլ երեխաների վարքին հետևելով։ Մանկապարտեզում երեխան հնարավորություն ունի անընդհատ հետևել, համեմատել, որոշումներ կայացնել, թե արդյո՞ք ինքն էլ փորձի ընկերոջ արածը, արդեն իմանալով մեծահասակի ռեակցիան։ Շատ կարևոր է, որ այդ ռեակցիան իր հարազատինը չի, այլ կողմնակի անձնավորության, որը փոխանցում է ճիշտ վարվեցողության կանոններն ու ընդունված կարգը։

Պատճառ 3. Երեխան սովորում է ընդունել այլ մեծահասակի «հեղինակությունը»։ Սա հետագա կյանքի համար շատ կարևոր հանգամանք է, որտեղ ի հայտ կգան ուսուցիչներ, այնուհետև՝ համալսարանում դասախոսներ, ղեկավարներ ու տնօրեններ։ Իհարկե, ցանկացած ծնող երազում է, որ իր երեխան ինքը դառնա մեծ ղեկավար։ Բայց դա տեղի կունենա միայն հեռավոր ապագայում։ Նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ ենթակա լինելու փորձ, որպեսզի հետագայում դառնա խելացի ղեկավար։ Իսկ այլ մարդու «հեղինակությունն» ընդունելը ամենահեշտը փոքր տարիքում է։

Պատճառ 4. Զարգացում որպես անհատ։ Իհարկե տանը՝ տատիկի, մայրիկի կամ դայակի հետ ևս երեխան զարգանում է։ Սակայն մարդու համար դիմացի մարդը կարծես «հայելի» լինի՝ մեկի արարքը մյուսի կողմից ինչ-որ ձև արտացոլվում է։ Իսկ եթե «հայելիները» շատ են (ինչպես մանկապարտեզի խմբում), զարգացումն ավելի արագ է տեղի ունենում։ Հարազատները հաճախ ներում են այն, ինչը չեն ների այլ մարդիկ։ Եվ ցանկալի է, որ երեխան դա հասկանա վաղ տարիքում։

Պատճառ 5. Ձեռք է բերում գիտելիքներ ու փորձ։ Եթե ընտրել եք լավ մանկապարտեզ, որտեղ կան որակյալ մանկավարժներ, վստահ եղեք, որ երեխան կստանա երաժշտական գիտելիքների հիմքը, մարմնակրթության արդյունքնում ավելի ճկուն ու ռիթմիկ կդառնա, շրջակա միջավայրի մասին բավականաչափ գիտելիքներ ձեռք կբերի, կծանոթանա հայրենի մշակույթին, կպատրաստվի դպրոցին։ Տանը գտնվող հարազատները չեն կարող ապահովել վերը թվարկված հմտությունների ստացումը։

Պատճառ 6. Դառնում է ավելի ինքնուրույն։ Մանկապարտեզում երեխաները ավելի արագ են սովորում «ինքնասպասարկվել», քան տանը։ Բոլոր տարրական հմտությունները՝ հագնվել, հանվել, ձեռքերը լվանալ, իրենց հետևից հավաքել, ուտել և այլն, տանը յուրացվում են ավելի ուշ և երբեմն՝ մեծահասակների նյարդային պոռթկումների հաշվին։ Պարտեզում, առաջին հերթին, դաստիարակները չեն կասկածում երեխայի կարողություններին։ Երկրորդ, երեխաները ձգտում են հետևել մյուս երեխաներին ու հետ չմնալ ոչնչում։ Բացի դա, դաստիարակներն իրենք են ժամանակի ու ուժերի պակասություն զգում և ի վիճակի չեն լինում բոլոր երեխաներին «ծառայել»։ Այդ պատճառով երեխայի կամակորությունները քչանում են, իսկ հմտություններն արագ յուրացվում։

Պատճառ 7. Դա կարևոր է ընտանիքի համար։ Մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողները կարող են աշխատել։ Եվ եթե հայրիկների համար երեխայի մանկապարտեզ հաճախելը միայն վերը թվարկված պատճառներով է նպատակահարմար, ապա մայրիկները հաճախ բողոքում են նաև ամբողջ օրը տանը լինելուց և ցանկանում են աշխատել։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: