Իմ սակավաթիվ գործած մեղքերից մեկն է, որ հանդիսանում եմ այս տաղանդավոր պղծագործի կյանքը փրկողներից մեկը

Անդրադառնալով Արտակ Դավթյանի ԳՇ պետ նշանակմանը՝ ձեզ պիտի ասեմ հետևյալը` Արտակի մարդկային, մտավոր և զինվորական ունակությունների մասին առայժմ ոչինչ չեմ ասի, բայց երբ Արթուր Աղաբեկյանը համարում է վատ ընտրություն, ուրեմն ժողովուրդ ջան իմացեք, որ դա ամենաճիշտ ընտրությունն է:

Արթուր Աղաբեկյանին ճանաչում եմ անցյալ դարի 90-ականներից և ձեզ պիտի տեղեկացնեմ, որ «որակավորում» անցած «մեր» գեներալներից ամենապիղծ և ստոր սուտասանն է, որի մասին գիտեն ողջ Արցախցիները, ինչպես նաև բոլոր նվիրյալ ֆեդայի ազատամարտիկները:

Իմ սակավաթիվ գործած մեղքերից մեկն է, որ հանդիսանում եմ այս տաղանդավոր պղծագործի կյանքը փրկողներից մեկը, իսկ թե ո՞ւմ ձեռքերից եմ փրկել, երևի թե չեք հավատա: Դրա մասին կհրապարակեմ շուտով:

Սասնա Ծուռ Պավել Ռազմիկի Մանուկյան

Понравилась статья? Поделиться с друзьями: