Ի՞նչ որոշում է կայացրել քաղաքապետարանը՝ ապրիլի 12-ից 23-ը ավտոկայանատեղերի վճարի չվճարման հետ կապված

Ի՞նչ որոշում է կայացրել քաղաքապետարանը՝ ապրիլի 12-ից 23-ը ավտոկայանատեղերի վճարի չվճարման հետ կապված.

Ապրիլի 12-ից 23-ը ներառյալ ավտոկայանատեղերի վճարի չվճարման հետ կապված վարչական տույժեր չեն կիրառվի. այս մասին  հայտարարել է Երևանի քաղաքապետարանը:

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքում վերջին օրերին կազմակերպված հավաքների ու երթերի արդյունքում երթևեկության խաթարմամբ և այդ ժամանակահատվածում մեր քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցների պարտադրված կայանում իրականացնելով պայմանավորված, 2018 թվականի ապրիլի 12-ից 23-ը ներառյալ, ավտոկայանատեղերի վճարի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի:

Երևանի քաղաքապետարան

Понравилась статья? Поделиться с друзьями: