Կյանքի ռիթմի փոփոխությունները փոխել են ժամանակակից մայրիկների պատկերացումները երեխային կրծքով կերակրելու մասին: Նրանք հաճախ են հրաժարվում երեխաներին նման ձևով կերակրելուց, քանի որ հավատում են վատ հետևանքների մասին անիմաստ միֆերին:
Կրծքի կաթը պարունակում է երեխաների համար անհրաժեշտ բոլոր սննդարար և կենսական նշանակություն ունեցող նյութերը: Կրծքի կաթ ունեցող երեխաներին չի սպառնում`
- Գիրություն
- Առաջին տիպի շաքարային դիաբետ
- Կրոնի հիվանդություն
- Բրոնխիալ ասթմա
- Սիրտ-անոթային հիվանդություններ
- Սուր շնչառական հիվանդություններ
- Աղիքային ինֆեկցիաներ
- Երեխաների հանկարծամահության սինդրոմ
Մայրական կաթով սնվող երեխաները ավելի հեշտ են հաղթահարում պատվաստումները: Մայրական կաթը օրվա տարբեր ժամերի փոխում է բաղադրությունը և երեխայի առողջ զարգացման համար կարողանում է ապահովել բոլոր սննդարար նյութերը:
Կրծքով կերակրելը ունի մի շարք առավելություն մայրիկների համար, քանի որ երեխայի կաթը քաշելու ընթացքում կրճատվում է կնոջ արգանդը, կանխվում է կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը և շաքարային դիաբետի երկրորդ տիպի զարգացումը: Իսկ եթե դուք արդեն ունեք նման հիվանդություն, ապա այն նվազեցնում է ինսուլինի անհրաժեշտությունը:
Կրծքով երեխային պետք է կերակրել կյանքի առաջին րոպեներից: Առաջին 6 ամիսներին պետք է բացառապես մայրական կաթով երեխային կերակրել: Ցանկության դեպքում կարող եք երեխային կերակրել մինչև մեկ տարականը, իսկ ավելի ցանկալի է մինչև երկու տարին լրանալը: