Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել 3 փրկարարական կանոններ, որոնք կսովորեցնեն ձեզ, թե ինչպես պետք է փորձել փրկվել հրդեհից։
Խորհուրդ է տրվում առաջարկվող կանոնները սովորեցնել ձեր երեխաներին։
1. Միզած կտոր կամ շարֆ․
Հնարավոր է զարմանաք, իսկ երեխաները ընդհանրապես ծիծաղեն՝ բայց դա ճիշտ է։ Մենք մեզ հետ հազվադեպ ենք ջուր վերցնում, իսկ երեխանները՝ ընդհանրապես չեն վերցնում։
Հրդեհի ժամանակ մահվան ավելի տարածված պատճառը՝ ծուխն է։ Դրա համար վերցնում ենք ցանկացած կտոր՝ շարֆ, շապիկ, շրջազգեստ, վերնաշապիկ կամ բլուզ և միզում դրա վրա։ Դրանից հետո փորձեք շնչել դա քթին պահած։
Մեզը ջրից լավ է ֆիլտրում ծուխը և թունավոր նյութերը։ Երեխաները կարող են կատակել այդ թեմայով, սակայն բոլորը կհամաձայնվեն այն բանի հետ, որ վտանգավոր իրավիճակում այդ քայլի մեջ ոչ մի ամոթալի բան չկա։
Կարևորը սկսել այդ թեմայով խոսակցությունները։ Չէ որ միշտ կգտնվի երեխա, ով կասի՝ «իսկ ի՞նչ կա այդտեղ ծիծաղելու։ Դա կարող է մեր կյանքը փրկել»։
2. «Գտիր ելքը» — նոր ընտանեկան խաղ։
Շատ քչերն են մտածում ընդհանրապես, թե ինչպե՞ս պետք է լքեն կառույցը, եթե այնտեղ հրդեհ բռնկվի։ Ավելի ճիշտ՝ գրեթե ոչ ոք չի մտածում այդ մասին։
Իսկ դա կարող է դառնալ զվարճալի զբաղմունք։ Սովորեցրեք ձեր երեխային այդպիսի խաղին և 2-3 շավաթվա ընթացքում, այցելելով ցանկցած մեծ կառույց, միասին փնտրեք վայրը (ելքը), որտեղ դուք կվազեիք միանգամից հրդեհի դեպքում։
3. Ինչպես դուրս գալ մարդկան ամբոխի միջից։
Հետևեք այս կանոններին․
1․ Շարժվեք միմիայն շարժման ուղղությամբ, առանց դադարի, անգամ եթե հարազատները ետ են մնացել։ Մի մոռացեք՝ դուք կհանդիպեք նրանց, երբ դուրս գաք կառույցից։
2․ Զգուշորեն անցեք ճանապարհին հանդիպող խոչընդոտները՝ անկյուններ, սյուները և այլն։ Դրա համար անհրաժեշտ է ուշադիր նայել դիմացը։ Խաչեք ձեռքերը կրծքի մոտ, պահելով արմունկները մի փոքր առաջ և բռնվեք ափերով ուսերից։ Շնորհիվ այդ ամենի դուք կարող եք ազատ շնչել, անգամ եթե ձեզ ուժեղ սեղմում են։
3․ Եթե դուք ընկել եք․ Դուք ունեք ուղիղ 3 վայրկյան, որպեսզի ոտքի կանգնեք։ Դրա համար ամուր կառչում ենք ինչ-որ մեկի ոտքերից, տաբատից, վերարկուից և բառացիորեն բարձրանում ենք այդ մարդուց կախված։ Այդ փաստը իհարկե ոչ ոքի չի ուրախացնի, սակայն դուք գոնե ոտքի կկանգնեք։
Մենք հուսով ենք, որ ձեզ երբեք անհրաժեշտ չի լինի այս տեղեկատվությունը։ Հոգ տարեք ձեր մասին։