Հեռուստահաղորդավար, լրագրող, ռեժիսոր Կարեն Քոչարյանը, արձագանքելով Asekose.am կայքում հրապարակված նյութին, որտեղ անդրադարձել էին Հ1-ում տիրող իրավիճակին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ինչքան շուտ այս դաշտը մաքրվի,այնքան լավ: Հերիքա էլի: Երբ տարիներ շարունակ քննադատում էինք հեռուստատեսության աշխատանքը,որպես մասնագետներ,ում սիրտը ցավում է,իրենց մոտ թյուր պատկերացում էր ստեղծվել,թե մենք իրենց չենք սիրում: Թե ինչի պիտի մենք սիրենք ձեզ,մի քիչ շատ չի լինի:Հատուք մարդ էիք պահում,որ ձեր դեմ գրված հոտվածների լայքողներին հաշվարկի,ապա սև ցուցակի մեջ էիք գցում մարդկանց: Որքան սա ծիծաղելի է,այնքան տխուր
Բավականա քամելեոնի պես գույներդ փոխեք: Ժամանակն է,որ այդ հպարտ շենքում իսկական մասնագետներ աշխատեն, որոնց վրա դուք մեղմ ասած թքած եք ունեցել:
Եվ այդ մասնագետների կողքին աշխատեն լավ,շնորհալի երիտասարդներ:Ամեն ինչը շենքի ռեմոնտի մեջ չէ: Հեռուստատեսությունը ռեմոնտային վարչություն չի…»