Ժամանակավորապես կդադարեցվի Լոռու մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 22-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 23-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սարահարթ, Շենավան, Գոգարան, Շիրակամուտ, Գեղասար, Մեծ Պառնի, Սարալանջ, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ գյուղերի, «Ղալթաղչի» կայարանի գազասպառողների, «Հրաչյա Մովսիսյան» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում  պահպանել անվտանգությանկանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալունպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

(Visited 48 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: