Թվում ա պրծար, հլա դեռ ու՜ր ես…

Աննա Դավթյան-Գևորգյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եվ, այնուամենայնիվ, մի համեմատություն էլ նրանց համար, որ ասում են՝ ինչ եք ուրախացել, հլա դեռ չգիտեք ինչեր կարող են լինել…
Սիրելինե՛ր, երբ ինն ամիս հղիությունից հետո առողջ բալիկ ես լույս աշխարհ բերում, ու երջանկության հորմոնի գերակտիվությունից աչքերդ փայլում են անասելի վայելքից, մարդիկ են գտնվում, որ ասում են՝ քեզ թվում ա պրծար, հլա դեռ ու՜ր ես….դեռ նոր ա ամեն բան սկսում՝ անքուն գիշերներ, փորացավեր ու ջրծաղիկներ, ալերգիաներ ու կապռիզներ, կոտրվածքներ ու կենդանագրիպներ, էլ չեմ ասում, որ կարող է բալիկի համար բոլորովին այլ աչքերի գույն էիր պլանավորել, իսկ մազերն էլ երազածիդ պես գանգուր չեն:

Հարգելի հակահեղափոխականներ, դե կամ խիստ քաջատեղյակ ուղնուծուծագետներ, շարժման արդյունքի այս պահի «առողջ ծնունդով» ուրախանալը կապ չունի անտեղյակության ու թեթևսոլիկության հետ. ոչ ոք չի մոռացել, որ աշխարհում միլիոնավոր վարակիչ բացիլներ կան, չար անծանոթներ ու նենգ մերձավորներ, բայց սիրուց ծնված առողջ բալիկն արդեն երջանկության աղբյուր է, անուրանալի աղբյուր»:

Понравилась статья? Поделиться с друзьями: