Ինձ միշտ հետաքրքրել է տարբեր ժամանակաշրջաններում հայկական բանակի մասին թշնամու կարծիքները, հատկապես թշնամու բանակի բարձր զինվորական կոչումներ ունեցող հրամանատարների կարծիքները:
Նման հրամանատարներից մեկը Մահմեդ Վեհիբ փաշան է՝ թուրք զինվորական գործիչ, գեներալ-լեյտենանտ։ 1918 թվականի փետրվարի 14-ին Վեհիբ փաշայի զորքերը զավթում են Երզնկան, փետրվարի 24-ին՝ Տրապիզոնը, իսկ մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը։ Սարդարապատի մոտ պարտության է մատնվում հայկական զորքերի կողմից։ Խալիլ և Նուրի փաշաների հետ նա կազմակերպել է հայկական կոտորածներ Արևելյան Հայաստանում, այդ թվում՝ Արցախում։
Կրած պարտությունից հետո Մեհմեդ Վեհիբ փաշան ասել է՝ Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել: Թշնամու բանակի գեներալի կողմից ասված նման արտահայտությունը ամենամեծ գնահատականներից է, երբ հակառակորդդ խոստովանում է, որ զորքդ իրոք պատրաստված մարտիկներից է կազմված:
Փաշան եղել է քեմալական շարժման հակառակորդ, ինչի համար 1923 թվականին հեռացվել է բանակից և զրկվել քաղաքացիությունից։ Մինչև 1939 թվականը եղել է վտարանդու կարգավիճակում։
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք