Ընկերներս այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել. Արցախի նախագահը տեսանյութ է հրապարակել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ այսօր խոցել են թշնամու մեկ զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել: Նա նաեւ տեսանյութ է հրապարակել:

«Ընկերներս այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել:

Տեսանյութն այսօր առաջնագծում մեր ունեցած հերթական հաջողության մասին է: Մարտական ընկերներս` Գեղամը, Էդիկը, Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), ովքեր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանին մեր մյուս տղաների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել (մեկը` տեսանյութում) :

Միանում եմ նրանց խանդավառությանը: Տղերք, հպարտ եմ ձեզանով: Կեցցե ՛ք»,- գրառել Հարությունյանը:

 

(Visited 1 007 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: