Այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստի ընթացքում, երբ քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանին առավել լայն հնարավորություններ տալու հարցը, խոսվեց այն մասին, որ բոլոր մարդիկ պետք է հնարավորություն ունենան ահազանգելու ցանկացած խնդրի մասին, այդ թվում` զինվորները:
Պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ գործում է 1-16 թեժ գծի հեռահամարը, որով զինվորները կարող են ահազանգել զորամասերում իրականացվող ցանկացած ապօրինության մասին: Ի պատասխան, Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այդ հեռախոսահամարից տեղյակ չեն ո՛չ քաղաքացիները, ո՛չ էլ զինվորները: Նա առաջարկեց այդ համարը փակցնել զորամասերի պատերին, որպեսզի առավել արդյունավետ գործի