Զինվորի տան արև-տղան՝ ԱԹՍ-ի հարվածից փրկված Սերգեյը, գնաց տուն

Զինվորի տան Սերգեյին ճանապարհեցինք տուն. Այս մասին գրառում էկատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Ժպտերես այս տղան ամիսներ առաջ նույնիսկ շփվել չէր ուզում որևէ մեկի հետ, բայց հետո դարձավ Զինվորի տան ուրախությունը՝ հատկապես սուր հումորի շնորհիվ։

Սերգեյին անգլերենի ուսուցչուհին sunshine անունն է տվել: Ասում է՝ Սերգեյը հենց մտնում է, սենյակը լուսավորվում է ։

Իրականում այս արև-տղան այնքան փորձությունների միջով է անցել․․․ Բայց հաջողակի իր տոմսը նա դեռ Հադրութում էր ստացել՝ ԱԹՍ-ի հարվածն ընդունելիս։ Ուրալում եղած 25 հոգուց միայն երկուսին է հաջողվել փրկվել։

Այսօր արդեն Սերգեյին տուն ենք ճանապարհում: Վստահ ենք արև-տղայի հումորներին դեռ շատ ենք կարոտելու»,-գրել է նա։

ԱՂԲՅՈՒՐ

(Visited 20 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: