Ինչպես և սպասելի էր Ադրբեջանի ՊՆախարար Զաքիր Հասանովը այսօր բարձրացել է առաջնագիծ։ Ամեն անգամ սահմանային լարված իրավիճակների ժամանակ Հասանովը բարձրանում է առաջնագիծ, որպեսզի անձամբ գլխավորի այնտեղ տեղի ունեցող գործողությունները։ Դրանք կարող են լինել ինժեներական աշխատանքներ, ռազմական տեխնիկաների տեղաշարժ կամ պարզապես որևէ սադրիչ գործողություն։
Սակայն ամեն անգամ դրանից ավելի շատ տուժում է Ադրբեջանի բանակը և քաղաքացիները։ Դեպքերը շատ են՝ սպանված դիվերսանտներ, գերիներ, մահացած երեխա և այլ քաղաքացիներ։ Ամեն անգամ նախարարի կողմից ղեկավարվող այս գործողություննեը դատապարտված են լինում ձախողման, քանի որ Հասանովը մի կողմ է դնում ռազմական գործչի մտածելակերպը, որը իրականում նրա մոտ բացակայում է, և շարժվում ահաբեկչի բնազդներով։
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք