Զարմանում եմ, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ. Նիկոլ Փաշինյան

Զարմանում եմ՝ տեղեկանալով, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եթե երկրի ղեկավարը՝ վարչապետը, այդպես չի վարվում և հրաժարվել է «ճռռիկ-վռռիկներով» երթևեկելու՝ մարդկանց նյարդայնացնող պրակտիկայից՝ մյուս պաշտոնյաները պետք է հասկանային, որ իրենց վարքագծում նույնպես պետք է համարժեք փոփոխություններ տեղի ունենան»,- ընդգծել է վարչապետը:

Փաշինյանը հույս է հայտնել, որ դա ընդամենը թյուրըմբռնում է, և հավելյալ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: