Երևանում մանկապարտեզներից մեկի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Հայտնի է, որ մանկապարտեզն է

Երևանում մարտից չգործող մանկապարտեզներից մեկի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Երևանի թիվ 49 մանկապարտեզի անձնակազմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Տեղեկությունը հաստատում եմ և, չի բացառվում, որ անձնակազմից որևէ մեկը հաստատված դեպքի հետ կոնտակտավոր լինի։ Վստահաբար բացառում ենք երեխաների հետ շփումը, քանի որ, մանկապարտեզը չի գործել 2020 թվականի մարտ ամսից և մայիսի 20-ից չի բացվել»,- նշեց Կարապետյանը։

Մայիսի 20-ից բացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որոշ մանկապարտեզներ, որտեղ, պատասխանատուների հավաստմամբ, խստորեն պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները։

Երեխաներին մանկապարտեզ տանելու համար առաջնահերթություն է տրվել այն ծնողներին, ովքեր գործնականում չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը՝ կապված իրենց աշխատանքի հետ, որը հնարավոր չէ իրականացնել հեռավար կերպով։ 

Մանկապարտեզներին մեկ ամսվա համար տրամադրվել է 160 հազար և ավելի դիմակ ու մի քանի հազար լիտր ալկոգել, սնունդը մատակարարվում է հատուկ եղանակով՝ նոր փաթեթավորմամբ։ 

աղբյուր

(Visited 119 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: