Երշիկ, որի 84%-ը միս չէ (անբարեխիղճ երշիկ արտադրողների ցանկը)

168.am-ը գրում է

Հայկական երշիկի որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 տոկոս։ Ընդ որում, այդ 16%-ը ոչ թե «տեղական տավարի կամ խոզի բարձրորակ միս» է, ինչպես նշվում է փաթեթավորման վրա, այլ ներկրված գոմեշի միս։

Այս բոլորը և մնացած շատ այլ հետաքրքիր մանրամասներ հրապարակվեցին այսօր՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից։

Երշիկեղենի արտադրությամբ զբաղվող 21 օրինախախտ տնտեսվարողների հանդեպ կիրառվեց օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին ՏՄՊՊՀ նիստում հրապարակվեց Հանձնաժողովի կողմից կատարված հերթական ուսումնասիրության արդյունքները: Երշիկեղենի շուկայում մի քանի ամիս տևած ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են անբարեխիղճ գործունեություն իրականացնող օրինախախտ արտադրողները: Դրանք են. «Մուշ», «Ա. Բիլյան», «Առ Դելիկատես», «Նատֆուդ», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ»,«Մարիլա», «Բաբիկ 90», «Էրեբունի աստղ», «Հայր և որդի Գալստյաններ», «Երեմկա», «Էլիտ Պրոդ», «Ա. Շիրվանյան և ընկերներ», «Արտյոմ և Հրայր եղբայրներ», «Լումա», «Կարինե և Նարինե», «Նեպտուն Մար», «Սոս 97», «Տիրան Ղազարյան», «Գայան Ջամե», «Բարի արագիլ», «Արթուր Հակոբյան» ԱՁ:

Տուգանքների չափերը հաշվարկելիս Հանձնաժողովը հաշվի է առել ինչպես տնտեսվարողների ապրանքաշրջանառության ծավալներն ու շուկային հասցված վնասի չափը, այնպես էլ նախկինում դրսևորած վարքագիծը: Եւ քանի որ բացահայտված խնդիրները առնչվում են սպառողների շահերին և հետևապես մեծ կարևորություն են ներկայացնում, ապա Հանձնաժողովի որոշմամբ օրինախախտների հանդեպ նշանակվեց օրենքով սահմանված առավելագույն պատժաչափ՝ տվյալ ընկերության նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով:

Երշիկի արտադրության մեջ օգտագործվում է մեծաքանակ սոյա, օսլա, սպիտակաձավար (манная крупа ), ալյուր, նիտրիտ, ֆոսֆատ և այլն. այդ մասին սպառողները տեղյակ չեն

Երշիկեղենի շուկայում գործող արտադրողների փաստաթղթային ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խախտումներ: Մասնավորապես, երշիկի պատրաստման ընթացքում օգտագործվող իրական բաղադրիչները փաթեթավորման վրա նշված չեն: Ուսումնասիրված գրեթե բոլոր դեպքերում վաճառքի հանված երշիկեղենի վրա նշվում է, որ պատրաստման ընթացքում օգտագործվել է տավարի և խոզի բարձրորակ միս: Մինչդեռ, Հանձնաժողովը բացահայտել է, որ արտադրական պրոցեսում քաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու և այլ նկատառումներով օգտագործվում են մեծաքանակ հավելանյութեր, ինչի մասին սպառողը տեղյակ չէ: Ընդ որում նման դեպքեր բացահայտվել են նաև երեխաների համար նախատեսված՝ մանկական անվանումով երշիկների պարագայում: Նշենք նաև, որ երշիկի մեջ սոյան օգտագործվում է հիմնականում արտադրանքին լրացուցիչ զանգված ապահովելու նպատակով, ինչի հետևանով էլ օգտագործված մսի քանակը երբեմն հասնում է նվազագույնի:

Մանրամսն` այստեղ


Понравилась статья? Поделиться с друзьями: