Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջողներին ոչինչ չի հորդորել:
«Ես ընդհանրապես մեր հայրենակիցներին հորդորել էի դադարեցնել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, որովհետև դրանց հիմնական իմաստը և նպատակն այն էր, որ մենք գործողություններ ձեռնարկենք այն իշխանության դեմ, որը չի վայելում ժողովրդի վստահությունը», ասաց նա:
Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի հրաժարականին, Փաշինյանն ասաց. «Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի այդ հորդորին»: