Lurer.com-ը գրում է․
Դիմակավորված ՊԵԿ աշխատակիցները քիչ առաջ մուտք են գործել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող />Երեւան սիթի»-ի գլխավոր գրասենյակ:
Այս պահի դրությամբ գլխավոր մասնաճյուղի բոլոր աշխատակիցներին դուրս են հանել: Օպերատիվ հետախուզական մարմինները ներսում աշխատանքներ են տանում:
Նշենք, որ ավելի ուշ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն ավելի ուշ հայտնեց, որ «Երեւան սիթի»-ում այսօր եղել են ոչ թե ՊԵԿ, այլ ԱԱԾ աշխատակիցները։
Հիշեցնենք նաև, որ օրերս տեղեկություն տարածվեց, թե «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»: