Գյումրին տոնում է Թավշյա հեղափոխության հաղթանակը: Փողոցներն ու հրապարակները մարդաշատ են: Բոլորն ուրախությունից գոռում եւ համբուրում են միմյանց: Հրավառություն է գրեթե ամենուր: Վաղ առավոտից քայլերթի դուրս եկած մարդիկ դրոշներով եւ եռագույններով վազում են իրար ընդառաջ՝ րոպե առաջ միմյանց այս լուրը հայտնելու համար՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է արդեն պաշտոնապես:
Գյումրին հրավառությամբ եւ ցնծությամբ տոնում է Թավշյա հեղափոխության հաղթանակը
