Կոլորադոյի և Հայֆի համալսարանների գիտնականները հաստատել են սիրաահարների` միմյանց փեռք բռնելու անհրաժեշտությունը։ Դա սինքրոնիզացնում է ուղեղային ակտիվությունը և նվազեցնում ցավի զգացողությունը։
Սիրահար զույգերը վաղուց նկատել են, որ պարզ հպումները հաճելի զգացողություններ են առաջացնում։ Մասնագետները որոշել են գիտականորեն հաստատել այդ փաստը և հետազոտություն են անցկացրել 23-32 տարեկան 22 զույգի մասնակցությամբ։
Հետազոտողներn ուղեղի ակտիվություն են նկատել այն պահերին, երբ զույգերը նստած են եղել կողք-կողքի՝ միմյանց ձեռքերը բռնած՝ գտնվելով տարբեր սենյակներում։ Հենց ձեռքերը բռնելու պահին է ուղեղային ալիքների սինքրոնիզաcիան հասել առավելագույնին։ Ընդ որում՝ ցավային զգացողությունն այդ պահին միջինը նվազել է 34%-ով։