Գեներալ, ի՞նչ գեներալ…Գեներալն ինձ համար Արկադի Տեր-Թադևոսյանն է․․․Չէ, դու գեներալ չեք, դուք շարքային բոսյակ եք

Գեներալ, ի՞նչ գեներալ…

Գեներալն ինձ համար Արկադի Տեր-Թադևոսյանն է, որ անկախ նրանից, թե ով կլիներ իշխանության հավատարիմ մնաց իր գործին, քաղաքականության մեջ չխառնվեց ու բարձր պահեց ՍՊԱՅԻ պատիվը:

Գեներալը Կոմանդոսն է, որ ամեն մի խոսքի,ամեն մի շարժ ու ձևի մեջ պարկեշտություն կա, որ ստիպում է դիմացինին անկախ ամեն ինչից հարգել գեներալին:

Գեներալը Կոմանդոսն է, ում տան պատերն ու գույքն արդեն իսկ վկայում են այն մասին, որ վերջինս չի զբաղվել թալանով, ալ բավարարվել է միայն աշխատավարձով:

Ինձ համար գոյություն չունեն գեներալներ, ովքեր աամեն գնով աշխատում են իշխանության բերել հանցավոր կլանն ու դառնալ դրա մի մասը:

Ինձ համար գոյություն չունեն գեներալներ, ովքեր թալանում են սեփական զինվորին, ուտում են դիրք պահող զինվորի հացը, ծախում են տանկերի վառելիքը, ու օրհասական պահին թշնամու դիմաց անզեն են թողնում զինվորին:

Ինձ համար գոյություն չունեն գեներալներ, ովքեր փախնում են եկրից ու խուսափում են պատասխանատվությունից…

Ինձ համար գոյություն չունեն գեներալներ, ովքեր խոսում են կամ թաղային խուժանի լեզվով, կամ բամբասանքչի 60-անց կնոջ լեզվով ու պլինտուզից ցածր մակարդակով…

Չէ, դու գեներալ չեք, դուք շարքային բոսյակ եք ում ուսերին հավանաբար Ձեզ նման մի բոսյակ դրել է էդ ուսադիրները…

Տարոն Չախոյան

(Visited 74 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: