Քիչ առաջ Բաղրամյան 26-ում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ-ականների հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական համագործակցության վերաբերյալ հարցեր։
Մասնավորապես հայտնի է դարձել, որ Ծառուկյան դաշինքը պատրաստվում է կոալիցիա կազմել վարչապետի հետ։ Նրանք պահանջել են առաջին փոխվարչապետի պաշտոնն ու եւ 4 նախարարի պորտֆել։
Որպես փոխվարչապաետ՝ քննարվել են Նաիրա Զոհրաբյանի, Իշխան Զաքարյանի եւ Միքայել Մելքումյանի թեկնածությունները։ Վերջնական պայմանավորվածություն կողմերի միջեւ տեղի չի ունեցել։
Ըստ տեղեկությունների՝ Գագիկ Ծառուկյանն անձամբ կողմ է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը, քանի որ այդկերպ նաեւ սկիզբ կդրվի կին փոխվարչապետի ինստիտուտին։
Թե որ նախարարական պորտֆելների շուրջ է եղել պայմանավորվածությունը, դեռ չի հրապարակվում:
աղբյուր