ԱՐՔԱՅԱԶՆ ՈՒԻԼՅԱՄՆ ՈՒ ՔԵՅԹ ՄԻԴԸԼԹՈՆԸ ԻՐԵՆՑ ԵՐՐՈՐԴ ՆՈՐԱԾԻՆ ԶԱՎԱԿԻ ՀԵՏ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԾՆՆԴԱՏՆԻՑ

Ինչպես հայտնի է, արքայազն Ուիլյամի կինը` Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդըլթոնը երրորդ զավակն է ունեցել Լոնդոնի Սենթ Մերի հիվանդանոցում: Այս մասին հայտնում է BBC-ն: Արքայական զույգի ընտանիքը համալրվել է նոր տղայով: Նորածինը կշռում է 3,8 կգ: Հաղորդվում է, որ դքսուհիՔեյթը դուրս է գրվել արդեն ծննդատնից եւ արքայազն ամուսնու ուղեկցությամբ մեկնել է Քենսինգթոնի պալատ: Նորածինը արքայական ընտանիքում հինգերորդ գահաժառանգն է` արքայազներ Չարլզից, Ուլիլյամից եւ Ջորջից, ինչպես նաեւ արքայադուստր Շարլոտայից հետո:

Понравилась статья? Поделиться с друзьями: