Արցախում հրաժարականի դիմումներ են ներկայացրել….

Արցախի պետնախարարը, ոստիկանության պետը, ԱԱԾ տնօրենը, ԱԱԾ տնօրենի տեղակալը հրաժարականի դիմումներ են ներկայացրել։

Սա ըստ երևույթին արցախցիների և նախագահի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունն է։ Բակո Սահակյանը հայտարարել էր, որ ինքը կատարելու է փոփոխություններ, որից ժողովուրդը գոհ է լինելու, դժգոհ լինելու դեպքում անձամբ ինքը հրաժարական կտա։

Ժողովրդի պահանջը կարծես կատարվել է։ Բայց սա կատարվող քայլերից ամենահեշտն է, հիմա այդ պաշտոններին նոր անձանց նշանակման հերթն է, որը ավելի կարևոր է, քան բուն հրաժարականը։ Նոր պաշտոնյաները պետք է առավել պրոֆեսիոնալ ու առավել հայրենասեր լինեն ու մի քանի անգամ ավելի շատ աշխատանք կատարեն, քան նախորդներն էին կատարում։

Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: