ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լեւոն Երանոսյանը ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից եւ ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 45-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի եւ 2-րդ մասի.
Լեւոն Երանոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լեւոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից