ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի տնօրենի դեմ հարուցված քրեական գործին:
«Երեք օր էր, ինչ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը փորձում էր հանդիպել Երիտասարդական հիմնադրամի տնօրենի հետ: Առաջին օրը նա ասել էր, որ չի կարող գալ, հետո «հիվանդացել էր», իսկ հիմա պարզվում է՝ քրեական գործ է հարուցվել, այն էլ՝ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ դիմումով:
Տնօրենին էլ կոչ եմ անում դուխով համագործակցել քննության հետ և չթաքցնել ոչինչ»,-գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: