Ասում էի չէ՞, մի՛ արեք. Ըհը, կյանքը դաժան բան ա

Լրագրող Կարպիս Փաշոյանը, որը նախկինում աշխատել է 189 դպրոցում, ուր երեկ դրամահավաքության ահազանգով այցելել էր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, գրառմամբ դիմել է 189 դպրոցի տնօրենին:

«Դպրոցից հեռացման իմ պատմության մասին ընդհանրապես չեմ սիրում խոսել: Դե էդ զոհի, հալածյալի կերպարն իմ համար չէ: Անցել գնացել ա: Բայց այսօր բացառիկ և նույնիսկ զավեշտալի դեպք է տեղի ունեցել և դրանից ելնելով ստիպված եմ նորից հիշել:

Եւ այսպես, երբ դեռ դպրոցում էի աշխատում, տնօրեն Ռիմա Դավթյանի հետ իր աշխատասենյակում հաճախ էինք քաղաքական հարցեր քննարկում: Ինքն ինձ զգուշացնում էր, որ դադարեցնեմ քաղաքական ակտիվությունը, հակառակ դեպքում կհեռացվեմ: Իսկ ես էլ նրան հիշեցնում էի, որ իշխանությունը վաղ թե ուշ տապալվելու է, մի արեք, ընտրակեղծարարությամբ մի զբաղվեք, մի օր դատվելու եք: Դե տիկին Դավթյանն էլ քմծիծաղ էր տալիս, իբրև թե՝ էս ինչ ա ասում էս փսլնքոտը ուսուցիչը:

Անցել է երեք տարի: Իշխանությունը փոխվել է, իսկ նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը դրամահավաքության ահազանգով այսօր գնացել է 189 դպրոց, որի տնօրենն է հենց այդ նույն Ռիմա Դավթյանը:

Տիկին Դավթյան, տեսնո՞ւմ եք, որ փսլնքոտ ուսուցիչներն էլ են մեկ-մեկ ճիշտ բաներ ասում, ասում էի չէ՞, մի՛ արեք: Ըհը, կյանքը դաժան բան ա»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: