Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է. «Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել Ձեզ սպասարկող ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման օղակ) բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ:

Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում Արբիդոլի և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին:

Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, օրինակ` Պարացետամոլ, Իբուպրոֆեն և այլն, անհրաժեշտ է կիրառել բժշկի ցուցումով»:

(Visited 488 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: