Առաջնագծում են Իլհամ Ալիևը և Դավիթ Տոնոյանը․
«Նախիջևանում ադրբեջանական զորքերը սկսել են զորավարժություններ իրականացնել այդ նպատակով Նախիջևան էր ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և մինչ զորավարժության սկսելը հարցազրույցով հադես էր եկել»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Աշոտ Ասատրյանը:
«Սովորաբար Ալիևի և յուր ՊՆախարար Հասանովի առաջնագիծ բարձրանալուց հետո միշտ սադրանքների են դիմում իրենց զորքերը։ Սակայն բացառություն է կազմում Նախիջևանի դիրքերը, քանի որ այդ ուղղությամբ ադրբեջանցիները ունեն ամենաանբարենպաստ դիրքերը և այդտեղ միշտ իրենց խելոք են պահում
Սակայն Իլհամ Ալիևի առաջնագիծ բարձրանալուց հետո սահմանագիծ է բարձրացել նաև ՀՀ ՊՆախարար Դավիթ Տոնոյանը և ԱԳՆախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նախարարները տեղում ծանոթացել են սահմանային իրավիճակին, քննարկել են իրադարձությունները։
Պաշտպանության նախարարը զորքին կոչ է արել մշտապես զգոն լինել, չտրվել սադրանքների, սակայն խստագույնս կանխել թշնամու ցանկացած առաջխաղացում» ։
Նշենք, որ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ միասին այցելել է ՀՀ հարավ արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն։